Բարև Ձեզ,
Ազգականներս մեծ շինարարական պատվեր են ստացել ՌԴ Եկատերինբուրգ
քաղաքում` կառուցելու հյուրանոցա-ռեստորանային համալիր: Կառուցման համար
նրանց անհրաժեշտ է տրավերտինի երեսպատման սալիկներ` ուղիղ կտրած, 2սմ
հաստությամբ, 30x60,
փայլեցրած, ցեմենտով և/կամ մաստիկայով լցված, մոտ 3000քմ: Շինարարության
ընթացքում կարող են պահանջվել նաև այլ տիպի սալիկներ և այլ քարե պատրաստի
կառուցվածքներ:
Խնդրում եմ Ձեզ ուղարկել իմ էլ. հասցեին Ձեր կողմից արտադրված քարերի
սալիկների և այլ կառուցվածքների Price-list-ը, ուղարկելու ազգականներիս
նախնական ուսումնասիրության: Եթե գները հարմար լինեն, ապա նրանք կայցելեն
Հայաստան նմուշների ուսումնասիրության և վերջնական
պայմանվորվածությունների համար:
Կանխավ շնորհակալություն:
Արա Հարությունյան